Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 4-ին թշնամուն հանձնված Քարվաճառում ականի պայթյունից երեք ադրբեջանցու, այդ թվում՝ երկու լրագրողի մահը Ադրբեջանում ներքաղաքական տարաձայնությունների պատճառ է դարձել: Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլըն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մեղադրանքներ է առաջադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նա իր ընդգծված դժգոհությունն է հայտնել այն փաստից, որ յոթ ամիս շարունակ Ադրբեջանի քաղաքացիներին թույլ չեն տալիս այցելել Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ: Ըստ նրա՝ ականների առկայությունը ներկայացվում է որպես արգելքի պատճառ, մինչդեռ պատերազմից նույնիսկ յոթ ամիս անց ականների պայթյուններից մահվան դեպքերը չեն նվազում:
«Մեր գլխին ընկած բոլոր խնդիրների, ներառյալ՝ մեր երկու լրագրողի և այլ քաղաքացիների մվան պատասխանատվությունը նույնպես անձամբ Իլհամ Ալիևի վրա է»,- գրել է Հաջըլըն՝ շեշտելով, որ բոլորը պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների համար և պատժվեն հանցագործությունների համար, բայց Ադրբեջանի ղեկավարը ոչ միայն յուրացրել է իշխանության բոլոր լիազորությունները, այլ նաև Ղարաբաղի 10,000 քառակուսի կիլոմետրը համարում է իր անձնական սեփականությունը՝ շեշտելով, որ միայն ինքը գիտի ՝ ինչ անել, երբ և ինչպես:
Արիֆ Հաջըլըի քննադատական այս հրապարակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների շրջանում: Անկախ պատգամավոր Սահիբ Ալիևը սուր քննադատության է ենթարկել Հաջըլըին, քանի որ նաս չի մեղադրում Հայաստանի ղեկավարությանը լրագրողների մահվան մեջ: «Մինչ վերջերս ոչ ոք այնքան ցածր չէր ընկնում, որքան Ալի Քերիմլին և Ջեմիլ Հասանլըն: Արիֆ Հաջըլըն ցույց տվեց, որ քաղաքականության մեջ ավելի խոր փոսեր կան»,- ասել է Սահիբ Ալիևը` շեշտելով, որ Արիֆ Հաջըլըն աշխատում է թշնամու հետ ներդաշնակ: