Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում Արցախյան վերջին պատերազմի մասնակից, թշնամու կողմից գերեվարված Վիգեն Աբրահամի Էուլջեքջյանի դատավարությունը։ Ադրբեջանը նրան համարում է «վարձկան–ահաբեկիչ»։ Դատախազը պահանջել է մեղադրյալին դատապարտել 20 տարվա ազատազրկման:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին:
Էուլջեքջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3 (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), 214.2.1 (մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցագործի կողմից նախնական դավադրության միջոցով կազմակերպված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների ապօրինի հատում) և ՔՕ այլ հոդվածներով: Դատարանի որոշմամբ` խափանման միջոց է ընտրվել կալանքը: