կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 09:22
Առանց Կատեգորիա

Քանի գովազդային վահանակ է հատկացվել քաղաքական ուժերին․ «Ժողովուրդ»

Քանի գովազդային վահանակ է հատկացվել քաղաքական ուժերին․ «Ժողովուրդ»

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 495 գովազդային վահանակ է հատկացրել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին:

ԿԸՀ տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեց քաղաքական ուժ՝ Ազգային ժողովրդավարական բևեռը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ունեն ամենից շատ գովազդային վահանակները՝ 59, ՀԱԿ-ն ունի 58 վահանակ, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդական դաշինքը՝ 55:

Ամենից քիչ գովազդային վահանակ ունի Հայաստանի Եվրոպական կուսակցությունը՝ 1, որն էլ գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Ընդգծենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թվով պաստառներ ունի վարձակալած Գուրգեն Արսենյանի «Յունիքորն» ընկերությունից:

Իսկ ինչպես հայտնի է, Արսենյանը ընգրկված է հենց ՔՊ-ի ցուցակում: Այս ընկերության 42 վահանակներից 40-ի արժեքը 54 հազար է. Իսակովի պողոտայում առկա վահանակն է, որ արժե 171 հազար 600 դրամ, և Գարեգին Նժդեհ հրապարակում՝ 140 հազար 400 դրամ:

Իսկ, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանին և նրա հորը՝ Միխային Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունից ՔՊ-ն ունի վարձակալած մեկ վահանակ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։