Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողը հերթական շրջայցի ժամանակ պարզել է, որ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, 1984թ. ծնված Վ.Գ.-ն բացակայում է քրեակատարողական հիմնարկից։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հիմնարկի պետի կողմից հայտարարված տագնապով ձևավորվել են փնտրողական խմբեր, որոնց կողմից իրականացված արդյունավետ միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 10։45-ի սահմաններում, Վ.Գ.-ն հայտնաբերվել է Արթիկ քաղաքում և վերադարձվել քրեակատարողական հիմնարկ:
Կատարվում է քննություն։
Պարզաբանում. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։