| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 | 
| EUR | ⚊ | € 445.68 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7923 | 
| GBP | ⚊ | £ 505.75 | 
| GEL | ⚊ | ₾ 140.96 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2021-05-28 11:16
            4 տարի առաջ - 2021-05-28 11:16  
         
                
            Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 513-ի: 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4423 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1081 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5504-ի: 
Մեկ օրում առողջացածների թիվը 301 է, ընդհանուր առողջացածներինը՝ 212 566, փաստացի բուժվողներինը՝ 4443 (մեկ օրում նվազել է 206-ով): Մեկ օրում արվել է 2835 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 075 450 թեստ: