Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից տրամադրված 1.3 միլիոն եվրոյի ներդրումը՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գրասենյակից:
Օգնությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից՝ հակամարտության և COVID-19-ի համաճարակի հետևանքով տուժած անձանց աջակցությանն ուղղված ջանքերի։ ուն ցուցաբերելու հարցում:
«Մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ ԵՄ-ն արտակարգ հումանիտար օգնություն է տրամադրում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և նրանց հյուրընկալող բնակչությանը: Տեղահանված շատ մարդիկ հայտնվել են բարդ իրավիճակում, որն էլ ավելի է սրվում կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դրամական օգնության շնորհիվ ՊՀԾ-ն աջակցում է առավել խոցելի անձանց վճարել ծայրահեղ անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ սննդի համար», - ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
ՊՀԾ-ի կողմից իրականացված Պարենային անվտանգության գնահատման վերջին արդյունքների համաձայն երկրում շատ մարդիկ ունեն մարդասիրական օգնության կարիք:
«Մենք բարձր ենք գնահատում այս առատաձեռն և ժամանակին արված ներդրումը, որը կօգնի մեզ մեղմել հակամարտությունից տուժած մարդկանց տառապանքները, ինչպես նաև օգնել նրանց հոգալ սննդի և այլ հիմնական կարիքները», - ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլոշևիչը: «Եվրամիությունը հանդիսանում է ՊՀԾ-ի կարևորագույն գործընկերը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում»:
ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին: