կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 09:41
Առանց Կատեգորիա

Լիովին վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին. Վարդան Ղալումյան

Լիովին վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին. Վարդան Ղալումյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը զրուցել է Իջեւանի նախկին քաղաքապետ, գործարար Վարդան Ղալումյանի հետ։

 

-Պարոն Ղալումյան, զբաղվում էիք բիզնեսով, ինչո՞ւ որոշեցիք քաղաքականությամբ զբաղվել:

-Ես երբևէ չեմ մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Սակայն տեսնելով,որ իմ աշխատանքով կարող եմ նպաստել հարազատ քաղաքիս զարգացմանը,մի քանի անգամ առաջադրվել և ընտրվել եմ ավագանու անդամ, ապա համայնքի ղեկավար։ Իմ աշխատանքային տարիներին ավագանու հետ միասին լուծել ենք նախընտրական շրջանում տված բոլոր խոստումները։ Համայնքի բնակիչները գնահատել են իմ աշխատանքը և իրենց քվեն երկրորդ անգամ ևս տվել են ինձ։

-2019 թ. սեպտեմբերին հրաժարական տվեցիք ք աղաքապետի պաշտոնից, ինչո՞ւ։

 

-Հեղափոխությունից հետո, տեսնելով որ եկել են նոր ուժեր, ովքեր ունեն երկիրը թռիչքաձև զարգացնելու ծրագրեր, որոշեցի հեռանալ քաղաքականությունից և դարձյալ զբաղվել անհատ ձեռնարկատիրությամբ։

-Հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Ընտրական գործընթացներին մասնակցե՞լու եք։

-Ես որոշել էի այլևս չվերադառնալ քաղաքականություն, եթե երկրում ամեն ինչ նորմալ ընթանար։ Սակայն պահը օրհասական է, մենք կանգնած ենք Հայրենիք կորցնելու վտանգի առջև։ Այս պարագայում լռելը և դիտորդի կարգավիճակում գտնվելը ինձ համար համարում եմ դավաճանություն։ Գործող իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտները։ Տնտեսության զարգացման մասին արդեն չենք էլ խոսում, որովհետև ունենք լինելիության խնդիր։ Մենք կորցրել և շարունակում ենք կորցնել արյան գնով պահած և մեզ ժառանգած Հայրենիքը։ Ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, հարյուրավոր գերիներ, անհետ կորածներ, անօթևան ընտանիքներ, մարդիկ ովքեր անգամ խավարի տարիներին չեն լքել Հայաստանը, այժմ բռնել են գաղթի ճանապարհը։ Այսքան սոսկալի ժամանակներ թերևս չենք ունեցել։ Ինձ համար բարոյապես դժվար է իմ համաքաղաքացի, գործող վարչապետի կողքին չկանգնելը, նրան չսատարելը։ Սակայն երկրի փրկությունը ինձ համար վեր է ամեն ինչից։ Ես այն տեսնում եմ Հայաստան դաշինքի հետ։ Նախկինում տեսել եմ Ռոբերտ Քոչարյանի գործելաոճը, կարճ ժամանակում նրան հաջողվեց ոտքի կանգնեցնել տնտեսությունը, երկրում հաստատվեց կայունություն։ Ես հիմա էլ լիովին վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին։