|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հերքել էր տեղեկությունները, թե Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Հերքումը վերաբերում է կոնկրետ Սև լճի հատվածին, այլ ոչ ընդհանրապես Սյունիքի մարզին:
«Փաստը» զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ տեղեկություն ունի՝ իրականում քանի ադրբեջանցի զինվորական կա Սյունիքում։ Հարցին ի պատասխան` քաղաքապետն ասաց, որ մարզում հազար զինծառայողից ավելի կլինեն. «Հստակ թվեր չեմ կարող նշել, եթե ամբողջ մարզում, ապա հազարից ավելի կլինեն, տարբեր վայրերում տարբեր քանակի են, կոնկրետ քանակներին ես չեմ տիրապետում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։