Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև 2018 թվականի թուրքական թավիշը, Արամ Կառլենի Հովհաննիսյանը չի ունեցել ոչ մի անշարժ գույք: Սակայն երկու տարի անց` 2020 թվականին, նա հայտարարագրել է իրեն պատկանող անշարժ գույքի հսկայածավալ քանակ.
Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, բազմամյա տնկի,
Այգետնակ (ամառանոց)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինություն՝ 3 (հատ) միավոր,
Հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն):
Մինչև 2018 թվականի թուրքական թավիշը, Արամ Կառլենի Հովհաննիսյանի որդին` Կառլեն Արամի Հովհաննիսյանը, ծնված 1993 թվականին, չի ունեցել ոչ մի գույք, սակայն երկու տարի անց` 2020 թվականին, նա հայտարարագրել է իրեն պատկանող հետյալ գույքը` հողամաս և MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա:
Մինչև 2018 թվականի թուրքական թավիշը, Արամ Կառլենի Հովհաննիսյանի որդին` Հրաչյա Արամի Հովհաննիսյանը, ծնված 1994 թվականին, չի ունեցել ոչ մի գույք, սակայն երկու տարի անց հայտարարագրել է իրեն պատկանող հետևյալ գույքը` հողամաս և BMW մակնիշի ավտոմեքենա:
Մինչև 2018 թվականի թուրքական թավիշը, Արամ Կառլենի Հովհաննիսյանի ամուսին (կին)՝ Լիլիթ Հենրիկի Թովմասյանը, ծնված 1979 թվականին, չի ունեցել ոչ մի գույք, սակայն երկու տարի անց` 2020 թվականին, նա հայտարարագրել է իրեն պատկանող MAZDA մակնիշի ավտոմեքենա:
Հ.Գ.
Ծառայելով «բ..ի տղուն», որպես «բ.. ոստիկան», իրականացվել է մեր հասարակության մեջ ապրող մի ընտանիքի երազանքը` երեք որդիների համար ձեռք է բերվել տուն տեղ, կնոջ և չափահաս երեխաների համար ավտոմեքենաներ:
Տիկին Լիլիթը ունի երկու հարս. Մոնիկան՝ ծնված 1997 թվականին, Արուսյակը՝ ծնված 1997 թվականին:
Ողբերգություն է երբ ցեղասպանություն ապրած հայ ազգի կանայք անտեսում են Հայրենիք ունենալը և անձնական անվտանգությունը: Եթե մենք շարունակենք հանդուրժել, ապա շուտով թուրքը Երևանում է գործելու: Նայեք քարտեզին և պատկերացրեք Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը` Երևան-Գորիս-Մեղրի և Երևան-Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի վրա գտնվող, շուտով թուրքին են հանձնելու: Ես չեմ ցանկանա, որ տիկին Լիլիթը և նրա հարսները` Մոնիկան ու Արուսյակը, լավագույն դեպքում կրեն չադրաներ…
Զարուհի Փոստանջյան
Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
23 մայիսի, 2021թ.