|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անցած մեկ ամսում ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերում ծավալված առաջնային օգնության կետերի կողմից արձանագրվել է 42 դեպք։ Դրանց արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 102 ավտոմեքենա, 198 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն: Հայտնում են ԱԻՆ փրկրարար ծառայությունից՝ ամփոփել է մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները:
Շուռնուխ բնակավայրում ծավալված ժամանակավոր հենակետում շարունակվում է շուրջօրյա հերթապահություն: Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը տրամադրվել է «POLARIS GNE-20» ամենագնաց:
Դեկտեմբերի 1-ից 27-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահա-զանգման կենտրոնում սպասարկվել է 49500 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 48636: Հանրապետությունում գրանցվել է 701 արտակարգ դեպք և պատահար: