Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլի նախընտրական «պայքարը» սկսվել է, ինձ Քննչական կոմիտե են կանչել՝ վկայի կարգավիճակով, նոյեմբերի 11-ին տեղի ունեցած հավաքի առնչությամբ․ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Նոր Նորքի «Նիկոլ Դուման» կոմիտեության ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի շտաբի անդամ Երվանդ Բասենցյանը։
Ոստիկանության ներկայացուցիչը Բասենցյանին ծանուցագիր է բերել, հորդորել ինքնակամ ներկայանալ, այլապես բերման կենթարկեն։
«Պարտության վախից անողնաշար Նիկոլը սարսափի մեջ է։ Իբրեւ թե քաղաքական պայքար է մղում, այնինչ մարդկանց ապօրինաբար այս եւ այն ոստիկանական բաժանմունքներ է տանում առանց հիմքի։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, բայց այդ ճիվաղի մոտ ոչինչ չի ստացվելու, նա արդեն պարտվել է, ինչը կապացուցվի առաջիկա ընտրություններում»,- ասաց Բասենցյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում անցկացվեց 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը, որի ընթացքում բերման էին ենթարկվում ՀՅԴ եւ մյուս կուսակցությունների անդամ ցուցարարներ։ Այդ հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի եւ Հայաստանի փրկության համար։
«Այդ օրը, մինչեւ հանրահավաքի մեկնարկը, անձամբ ինձ արդեն բերման էին ենթարկել Շենգավիթի բաժին՝ առանց հիմքի, ոչ մի հիմնավորում չեն նշել։ Վարչական իրավախախտման մասին արձանագրություն են կազմել՝ իբրեւ անօրինական հավաքին մասնակցելու համար։ Նիկոլը սկսում է իր պատկերացրած նախընտրական պայքարը, այս կերպ նա փորձում է իր քաղաքական հակառակորդներին ճնշել»,- հավելեց Բասենցյանը։
Լիանա Սարգսյան