Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Վրաստանում 15 քաղաքական կուսակցություն համաձայնագիր է ստորագրել, որի նպատակն է պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները: Այս մասին հայտնում է Tbilisi Pride հասարակական կազմակերպությունը:
Կազմակերպությունը բացատրել է, որ փաստաթուղթը կազմվել է Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտի մասնակցությամբ: Տեքստի վրա աշխատանքները սկսվել են խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ՝ 2020-ի աշնանը:
«Հաշվի առնելով հոմոֆոբ և տրանսֆոբ տրամադրությունները Վրաստանում՝ մենք կարծում ենք, որ կարևոր է, որ քաղաքական կուսակցություններն ունենան ընդհանուր դիրքորոշում քվիր-մարդկանց հիմնարար իրավունքների վերաբերյալ»,- նշել է ՀԿ-ն:
Tbilisi Pride-ը դիմել է Վրաստանի բոլոր հիմնական արևմտամետ քաղաքական կուսակցություններին: Համաձայնագրին միացել են՝ «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Աղմաշենեբելի ռազմավարություն», «Վրաստանի հանրապետական կուսակցություն», «Գիրչի», «Գիրչի - ավելի շատ ազատություն», «Օրենք և արդարություն», «Առաջընթաց և ազատություն», «Դրոա»: Փաստաթղթի տեքստի տակ իշխող «Վրացական երազանքի» անդամների ստորագրություններ չկան: