Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի կողմից՝ ողջ երկիրը քննարկում ու վերլուծում է հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է հիմնականում խտրական վերաբերմունքին, մյուս կողմից՝ նմանատիպ մի օրինագիծ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել։ Խոսքը «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագծերին է վերաբերում, որոնք ներկայացվում են որպես ազգային փոքրամասնությունների խտրականությունը արգելող եւ դատապարտող նախագծեր։ Սակայն նախագծերի ընդդիմախոսները նկատում են, որ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագիծը միտում ունի նաեւ պաշտպանել սեռական փոքրամասնությունների շահերը «խտրականության» ձեւակերպման տակ։
Այլ կերպ ասած, փորձ է արվում ազգային փոքրամասնություններին պաշտպանող օրենքի ներքո մեծ քննադատության արժանացած «Խտրականության մասին» օրենքի դրույթներն անցկացնել։ Մասնավորապես, «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը սահմանում է «խտրականությունը գործողություն է, անգործություն կամ կարգավորում, որն արտահայտվել է անձի իրավունքների եւ ազատությունների տարբերակմանը, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ՝ առանց օբյեկտիվ հիմքերի եւ հետապնդվող իրավաչափ նպատակի ու ընտրված միջոցների միջեւ ողջամիտ համաչափության՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ»։
Եւ հիմա հարց է առաջանում՝ իսկապե՞ս այս օրենքը իրավական դաշտում արտոնություններ կտա նաեւ սեռական փոքրամասնության խմբերին, այսինքն՝ ԼԳԲՏ համայնքներին։ Օրինակ, կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ աշխատանքի չընդունեն համասեռամոլի, եւ վերջինս այս օրենքի հիման վրա կարող է դատի տալ գործատուին եւ ասել՝ խտրականություն են ցույց տվել իր նկատմամբ եւ աշխատանքի չեն ընդունել»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում