|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եգիպտոսի պատվիրակությունը Թել Ավիվում է՝ հրադադարի հաստատման ջանքերի շրջանակներում Իսրայելի պաշտոնյաների հետ բանակցությունների համար, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով եգիպտացի պաշտոնատար անձանց:
Նրանց խոսքով՝ պատվիրակությունը նախ Գազայի հատվածում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, ապա ցամաքային ճանապարհով հատել է Իսրայելի սահմանը: Նախկինում Եգիպտոսը միջնորդական դեր է խաղացել կողմերի միջեւ:
Անցած գիշեր Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշկենազիի հետ հեռախոսազրույցում դատապարտել էր Իսրայելի հարձակումները պաղեստինյան տարածքների վրա: Նա նշել էր, որ երկու կողմերի համար էլ կարեւոր է խուսափել հակամարտության սրացումից: