Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսն այն 10 ամերիկացի դիվանագետներից է, որոնց ՌԴ-ն հայտարարել է պերսոնա նոն գրատա՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ նմանատիպ գործողությունների. գրում է «Կոմերսանտ» թերթը:
ՌԴ ԱԳՆ աղբյուրը, մեկնաբանելով հրապարակումը, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է, որ «ԱՄՆ-ն իրեն տարօրինակ է պահում»: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը թույլ չի տալիս Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղարի մուտքը Վաշինգտոն, իսկ ԱՄՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունը ստիպված է աշխատել առանց այդ պաշտոնում Մոսկվայի նշանակած անձի:
Ապրիլի 15-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ՝ դրանք տարածելով 32 անհատների և միավորումների վրա: Պատժամիջոցները նաև արգելում են ԱՄՆ ֆինանսական հաստատություններին՝ հունիսի 14-ից հետո գնել Ռուսաստանի պետական պարտատոմսեր: Բացի այդ՝ Վաշինգտոնը հայտարարել է, որ երկրից արտաքսում է Ռուսաստանի 10 դիվանագիտական անձանց: Մոսկվան հայտարարել պատասխան միջոցների մասին, որոնք ներառում են դիվանագետների արտաքսումը, արգելում են ԱՄՆ մի շարք պաշտոնյաների մուտքը և դեսպան Ջոն Սալիվանին խորհրդատվությունների համար ուղարկում են Վաշինգտոն: