Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօրվանից համացանցի վրա կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թվականի հինգերորդ համարը: Միանգամից կարելի է նշել, որ խախտելով մեզանում հաստատված երեք տասնամյակի ավանդույթը մայիսյան «Դրօշակ»ը զուրկ է տոնական տրամադրությունից և արտահայտում է մեզ համար ոչ ուրախ ժամանակի շունչը: Այդ նույն տրամադրության արտահայտություն է նաև համարի առաջնորդողը, որով փորձ է արվում պարզաբանել մոտ ապագայի համապետական հնարավոր ընտրություններում ինչ սկզբունքների հիման վրա է անհրաժեշտ կատարել մեր և մեր երկրի վաղվա օրը մեծապես կանխորոշող ճակատագրական ընտրությունը:
Առաջնորդողին հաջորդող Անի Մելքոնյանի «Խլված հաղթանակների մայիսը» հոդվածը անդրադարձ է մեկ դար առաջ ծանր դիմակայության գնով ձեռք բերված պետականության ձևավորման շրջանին, Արցախյան նոր հերոսապատումին և երկրին պատուհասած այսօրվա իշխանությունների գործունեության արդյունքում կրած ծանր պարտությանն ու կորուստներին: Հայոց անկախ պետականության վերականգնման բախտորոշ իրադարձություններին է անդրադառնում նաեւ պատմաբան Արմեն Խաչատրյանը:
Կարծում ենք ընթերցողի համար հետաքրքրական կլինի ընթերցելը պատմական գիտությունների դոկտոր, Վանիկ Վիրաբյանի երկու հոդվածները, որոնցում ներկայացված է Հայաստանի առաջին հանրապետության շրջանում նորաստեղծ պետության անվտանգության համակարգը կազմող Միլիցիայի, բանակի և հետախուզության ստեղծման պատմությանը:
Պատմական թեմային անդրադարձը շարունակվում է պատմական գիտությունների թեկնածու, Թեհրանի «Ալիք» թերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանի «Ռազմական գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ քրիստոնեայ բնակչութեան (հայերի եւ ասորիների) կոտորածները 1914-1916թթ. » հետաքրքրական հոդվածի երկրորդ և վերջին մասով:
Արցախի թեմային «Դրօշակի» համարում անդրադարձել է Արցախցի գրող և լրագրող Նորեկ Գասպարյանը: Արցախի խնդրին և ադրբեջանական հավակնություններին իրավաքաղաքական տեսանկյունից անդրադարձել է Գևորգ Հակոբջյանը:
Անկասկած հետաքրքրություն կշարժի նաև Վրեժ-Արմենի հոդվածը, ով հրատարակված գրքի առիթով անդրադառնում է թե տվյալ գրքի հեղինակին և թե հատկապես գրքի հերոսներին՝ Բալյանների ընտանիքին, ովքեր հսկայական հետք են թողել Օսմանյան կայսրության ճարտարապետական դիմագծի վրա:
Կարծում ենք «Դրօշակ»ի մյուս հոդվածները եւս կարժենան ընթերցողների ուշադրությանը:
«Դրօշակ»ի 2021թ թիվ 5 համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո։
Ներբեռնել համարը Դրօշակ թիվ 5, 2021թ․