Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դրօշակի» այս համարում ևս, լուսարձակն ուղղելով օրվա հուզող հիմնահարցերի վրա, պաշտոնաթերթը շարունակում է ուշադրության առանցքում պահել 44-օրյա պատերազմի և, վերջինիս հետևանքով, տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների, ընթացք առած ու հավանական զարգացումների թեմաները:
Նոր համարի «Առաջնորդողը» եթե անդրադառնում է Իսրայելի դերակատարությանը անցած պատերազմում, ու առհասարակ Ադրբեջան-Իսրայել ռազմական և ռազմավարական գործակցության ծալքերին, ապա իրանագետ Լիանա Պետրոսյանն ու Արտյոմ Տոնոյանը քննում են Իրան-Ադրբեջան փոխհարբերություններում տեղի ունեցող նոր շրջադարձերի թեման:
Քաղաքականագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով ամեն գնով խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի իշխանությունների կատարած քայլերին մատնանշում է դրանց անհեռանկարայնությունն ու վտանգավորությունը Հայաստանի համար: Շարունակելով ներկայացնել անկախության ճանապարհով Արցախի անցած 30-ամյա ուղին պատմաբան Էդիկ Մինասյանի հոդվածի հրապարակվող 2-րդ մասում մանրամասնորեն ներկայացվում է Արցախյան բանակցային ողջ գործընթացը, ինչպես և անկախ Արցախի հասարակական-քաղաքական կյանքի պատկերն ու 44-օրյա պատերազմի վավերագրությունը:
Հայ-թուրքական թեմային «Դրօշակի» անդրադարձերը պայմանավորված են նաև նրանով, որ, ինչպես, գիտենք, հոկտեմբերի 13-ին կլրանա հայության համար ողբերգական նշանակություն ունեցած Կարսի պայմանագրի կնքման 100-րդ տարին: Պատմաբան Արմեն Մարուքյանը հիմնավորապես քննելով պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերը փաստում է միջազգային իրավունքի տեսակետից դրանց ապօրինի բնույթը, ինչով և արդարացվում է վերջինիս անվավեր ճանաչմանն ուղղված հայ ժողովրդի իրավունքը:
Պատմական այս ճակատագրական իրողությանը պատմաբան Անի Մելքոնյանն անդրադառնում է պատմաքաղաքական տեսանկյունից։ Զուգահեռներ անցկացնելով Կարսի և 44-օրյա պատերազմից հետո Շուշիի ու առհասարակ Արցախի իրավականորեն հանձնմանը։ հոդվածի հեղինակը փաստում է օտարահպատակ և ապազգային իշխանությունների նմանությունը, նրանց կատարած ոճրագործ քայլերի ճակատագրական հետևանքները հայ ժողովրդի ներկայի ու ապագայի վրա:
Այս անգամ ևս «Դրօշակն» իր ընթերցողին կներկայացնի մի քանի այլ հետաքրքրական հրապարակումներ:
Համացանցի վրա «Դրօշակ»ի 2021թ թիվ 10-րդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:
Ներբեռնել համարը Դրօշակ թիվ 10, 2021թ․