կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-06 12:32
Քաղաքական

Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով

Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ քիչ առաջ Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին նրան հայտնել է խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւսը։

«Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝58 կողմ ձայնով։ Քիչ առաջ ինձ հաղորդեց խորհրդրանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւսը։ Շնորհակալ եմ իմ ընկեր Անդրեյ Կլեմենտեւսին եւ բոլոր լատվիացի պատւամավոր ընկերներիս։ Մեր պայքարը,որ սկսվել էր դեռ 2015 -ին, այսօր իր արդյունքը տվեց»,- գրել է Շարմազանովը։