Գործարար Դավիթ Մոյանը գրում է․
«Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։
Պարզվում է, ըստ օրենքի եթե մեքենայի 2 պետ. համարանիշերը կորցրեցիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։
Կրեատիվ գողերը գողանում են համարանիշերը, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը` համարանիշերիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները, իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին՝ կմտածեիք դուք։ Но нет!
Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց` «բան չես կարա անես, ախպերս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները լաաավ սրբել են»։
1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ
2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։
3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել որ համարանիշների կորստի դեպքում իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է «լուչշե վճարեք»։ )))
Հ.գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպե՞լ է»։