Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Forrights.am-ը գրել է․
«Դավիթ Ռաֆայելյանը զոհվել է Շուշիի ճանապարհին, նոյեմբերի 7-ին: Նա սերժանտ էր, ժամկետային ծառայության մեկ ու կես տարին անց էր կացրել Հադրութի 5-րդ գումարտակում:
Դավիթը օրեր շարունակ Հադրութում գտնվել է շրջափակման մեջ, ապա իր պատասխանատվության տակ գտնվող նորակոչիկների հետ փրկվել, տեղափոխվել այլ դիրքեր: Ծնողներին նա ոչինչ չէր պատմում, եւ միայն հեռուստատեսությամբ Արծրուն Հովհաննիսյանի ցուցադրած քարտեզով է հայրը տեսել, որ որդու դիրքերը անցել են Ադրբեջանական կողմի հսկողության տակ:
Շրջափակումից ազատվելուց հետո, Դավիթին ու նրա վաշտին տեղափոխել են Ֆիզուլի, ապա Խնձորստան, ինչից հետո` Շուշի: Հայրը` Արա Ռաֆայելյանը պատմում է, որ նոյեմբերի 4-ին որդին զանգել է իրեն ու ասել, որ լավ լուր ունի.
«Ասեց` բայց քո իմացածը չի, պատերազմի հետ կապ չունի: Մկրտվել եմ էստեղ, քահանաներ են եկել: Շատ ուրախացած էր: Մենք էլ ավելի հանգստացանք, որովհետեւ ասեց ապահով տեղում է»:
Նոյեմբերի 7-ին հայրը Երեւանում էր, գնացել էր կամավորական ջոկատին անդամագրվելու, երբ որդուց զանգ է ստացել:
-Հա, Դավ, ի՞նչ ա եղել:
-Պապ, աղոթի, մահանում եմ:
-Ի՞նչ:
-Պապ, աղոթի, մահանում եմ:
-Պապ, աղոթի մահանամ, էլ չեմ ուզում…ուժեղ ա ցավում:
-Ինչ ա եղել, ո՞ւր ես,- ինձ կորցրի, ընկա: Էնտեղ ինձ օգնեցին: Հեռախոսը վերցրի, ասեցի՝ ինչ ա եղել, տղես:
-Մի տեղից չի. մեջքս խփած ա, ուսս խփած ա, ձեռքս խփել են: Խնդրում եմ՝ աղոթիր իմ համար:
«Հեռախոսը անջատվեց․․․». պատմում է Արա Ռաֆայելյանը»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք forrights.am-ում։