Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեկ կառավարության նիստում քննարկում էին՝ կրճատել Ամանորի ոչ աշխատանքային օրերը, թե ոչ: Զեկուցում էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: Նրա խոսքով՝ նախագիծն ուղղված է ուժեղ տնտեսության կայացմանը: «Այն կարգավորումները, որ ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, և, ըստ էության, խրախճանքի տասնօրյակ է Հայաստանում հայտարարվում», իսկ մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ: Նշեց, որ սրանով մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ 1.5 տոկոսով: Թե որտեղից են այդ տնտեսական հաշվարկները, դժվար է կռահել:
Առաքիչից նախարար դարձած Քերոբյանի գլխում բավականին հաճախ են նման ֆանտաստիկ թվեր ծնվում: Վերջերս էլ նա հայտարարել էր, թե այս տարի, նախորդի համեմատ, տուրիզմի ոլորտում 319 տոկոս աճ են կանխատեսում: Կարող էր ասել՝ 627 տոկոս կամ 831, իր ձեռքը չէ, ինչ թիվ ուզի՝ կկրակի: Կարևորը՝ «պողոսներին» դուր գա: Եվ եթե չլինեին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, երևի «պողոսներն» ու իրենց թագավոր Փաշինյանը հավատային այդ թվերին, նախագիծն ընդունեին: Առաքելյանը հակադրվեց, որ դեմ է այս տեսքով նախագծի ընդունմանը, քանի որ սրանով նվազում է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հանգստյան օրերի քանակը:
«Այն, որ հանգստյան օրերը գերազանցում են մի շարք երկրների օրինակները, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, աշխարհի գրեթե բոլոր երկրներում դրանք փոխարինում են լրացուցիչ օրերով, եթե ոչ, աշխատանքային օրը համընկնում է շաբաթ և կիրակի օրերին», և նկատեց, որ այդ 7 օրվա ոչ աշխատանքային օրերից երկուսը շաբաթ-կիրակի են: «Հունվարին ներքին տուրիզմը մեծ բում է ապրում, իսկ այս դեպքում գրեթե վերանալու է»,- ասաց նա՝ նկատելով, որ մարդկանց զրկելով հանգստյան օրերից՝ ՀՆԱ-ի նվազում կունենանք, ոչ թե աճ: Քերոբյան արձագանքեց, թե այդքան տրիվիալ չեն իրենց հաշվարկները, վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է հարցը: Ֆինանսների նախարարն էլ նկատեց, որ էական չէ՝ 87, թե 48 միլիարդով է ավելանալու ՀՆԱ-ն, էական է, որ քաջալերում են աշխատանքը, դրա միջոցով աղքատության հաղթահարումը: Նրա խոսքով՝ կարող են ծայրահեղության հանգել և այս եկեք շաբաթը 6 աշխատանքային դարձնենք, որ ավելի շատ ՀՆԱ ապահովենք:
Փաշինյանն առաջարկեց թեման թողնել օրակարգում, որ հետո հավելյալ քննարկեն: «Այս թեմայով 5-6 տարի քննարկումներ լինում են, հիմա մենք առաջարկում ենք այսօրվանից քննարկենք և հասկանանք, թե այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել: Այն նուրբ և կարևոր հարց է և միայն տնտեսական խնդիրների հետ է կապված, այլ նաև առողջապահական... մարդիկ իրականում հանգստանում են, թե ձեռք են բերում նորանոր խնդիրներ»,- ասաց նա՝ հիշելով իր համար հաճելի՝ ուտելու թեման»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։