Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ` ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.
1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ՝ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:
Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի փետրվարի 14-ը ներառյալ, մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.
1) 412 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 13.7%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
2) 4067 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 81.3%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից։