|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը պաշտոնական այցով Բաքվում է, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Մամուլի ծառայությունը նշել է, որ այցը տեղի է ունենում Ադրբեջանի գլխավոր դատախազի հրավերով:
«Ապրիլի 9-ին վերահսկիչ գերատեսչությունների ղեկավարները մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության տարբեր ասպեկտներ, դատախազական գործունեության առավել հրատապ հարցերի շուրջ համատեղ միջոցառումներ անցկացնելու հեռանկարները և ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր»,- ասել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունից:
Հինգշաբթի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, Կրասնովը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: