կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-06 21:26
Հասարակություն

Նոր Նորքում ծեծի հետեւանքով մահացած տարեց քաղաքացու գործով կա մեղադրյալ. Ռուբեն Մելիքյան

Նոր Նորքում ծեծի հետեւանքով մահացած տարեց քաղաքացու գործով կա մեղադրյալ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Հենց նոր տեղեկացա, որ Նոր Նորքում 80-ամյա Ավետիք պապիկի բռնի մահվան կապակցությամբ արդեն կա որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Մեղադրանքը «առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելն է, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ» (ՀՀ Քրօր. 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետ՝ 5-10 տարի ազատազրկման հեռանկարով): Որպես խափանման միջոց է ընտրված գրավը։

Տուժողի ընտանիքին բացատրել եմ, որ խափանման միջոց կալանքը ծայրահեղ միջոց է, եւ այն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները ունակ չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այդ առումով՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված գրավը թերեւս պետք է համարել իրավաչափ՝ քանի դեռ մեղադրյալը նորմալ վարքագիծ է դրսեւորում։

Այսօր ավելի վաղ լայվով նշել էի. ունեմ հիմքեր պնդելու, որ նախաքննությունը լինելու է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ։ Այդ լավատեսությունս կարծեք թե հաստատվում է։

Շարունակելու եմ հետեւել վարույթին եւ հարկ եղած դեպքում իրազեկել հանրությանը»։

 

Տես նաեւ՝ Երևանում 80 տարեկան մարդուն վերջին ձևով ծեծել են, որի հետևանքով ժամեր առաջ պապիկը մահացել է. Ռուբեն Մելիքյան: