կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-30 19:09
Տարածաշրջան

51-ամյա Ժիրայր Շահիջանյանի դին հայտնաբերվել է Տիգրանաշենի ոլորաններում

51-ամյա Ժիրայր Շահիջանյանի դին հայտնաբերվել է Տիգրանաշենի ոլորաններում

Այսօր՝ մարտի 30-ին,  առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա  գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի: 

Ինչպես հայտնում է m.shamshyan.com-ը Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ,  51-ամյա Ժիրայր Շահիջանյանն է, ով, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր ու այսօր նրա հարազատները, նրա անհայտ կորելու  մասին դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին և  որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել են մահացած վիճակում: Ձորում  հայտնաբերվել է նաև  նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: