կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 13:26
Հասարակություն

Ջրանցքն ընկած 7-ամյա երեխայի դին հայտնաբերվել է

Ջրանցքն ընկած 7-ամյա երեխայի դին հայտնաբերվել է

Օգոստոսի 27-ին` ժամը 20.10-ին, ահազանգ էր ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ն ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Որոնողական աշխատանքներում ներգրավվել են Կամո, Հացիկ և Ոսկեհատ գյուղերից 60 գյուղացի:

 

Օգոստոսի 28-ին` ժամը 11.40-ի դրությամբ ,Շիրակի մարզի Հացիկ-Շիրակ գյուղերի միջև ընկած վայրից 8 կմ հեռու` Շիրակ գյուղի մոտակայքում, ջրափրկարարները հայտնաբերել են նախորդ օրը ջրանցքն ընկած Մայիսյան գյուղի բնակիչ` 2007 թ. ծնված Գ. Գ.-ի դին: