|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Տաջիկստանում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Երկու նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, ինչպես նաև «հետկոնֆլիկտային վերականգնման և վերակառուցման շրջանակներում ադրբեջանական կողմի կատարած աշխատանքների վերաբերյալ»:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և գոհունակությամբ նշել, որ ապրիլի 1-ին ուժի մեջ է մտել «Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզայից փոխադարձ ազատման մասին Բաքվում կնքված համաձայնագիրը փոփոխելու մասին» թիվ 1 արձանագրությունը, ըստ որի՝ երկու երկրների քաղաքացիները կարող են փոխադարձ այցեր կատարել նույնականացման քարտով: