կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-07 18:08
Քաղաքական

Հայաստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը

Ապրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ Աբդուլազիզ Կամիլովի հետ։

Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները և մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կարելի է իրացնել։

Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուլազիզ Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ։