|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կանադահայ գործարար, Հայ-կանադական գործարար խորհրդի նախագահ Վահրամ Փրջանյանը հայտարարել է, որ Կանադայի միայն Օնտարիո նահանգում հայ գործարարների դրամաշրջանառությունը գերազանցում է 4 մլրդ դոլարը, իսկ ամբողջ Կանադայում այն 10 մլրդ դոլար է, մինչդեռ Հայաստանի բյուջեն ընդամենը 3 մլրդ դոլար է:
Սփյուռքի կարողությունները գնահատելու համար Փրջանյանն առաջարկում է 10 մլրդ դոլարը բազմապատկել մի քանի տասնյակ անգամ։ Նա համոզված է, որ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար Սփյուռքի վիթխարի ներուժը պետք է միացնել Հայաստանի ներուժին:
Ի դեպ, այսօր Երեւանում հիմնադրվել է Հայկական առեւտրային ցանցը, որի նպատակն է միավորել Հայաստանի եւ Սփյուռքի գործարար ներուժը։