|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է մարտի 25-ից վերսկսել Իդլիբում և Հալեպում գործող մի քանի անցակետերի շահագործումը: Այս մասին երեքշաբթի՝ մարտի 23-ին, հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը:
«Թուրքիայի զինված ուժերի կողմից վերահսկվող Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում մարդասիրական ծանր իրավիճակի հետ կապված՝ Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը թուրքական կողմին առաջարկներ է ուղարկել Իդլիբում գտնվող «Սերաոքաբ» և «Միզնազ» և Հալեպի նահանգի Ալ Բաբ բնակավայրի մոտ գտնվող Աբու Զեյդին անցակետը վերաբացելու վերաբերյալ»,- ասել է նա:
Կարպովը հավելել է, որ առաջարկվում է մարտի 25-ից սկսել մարդասիրական բեռների առաքումն ու փախստականների ելքը:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ սիրիական Հալեպում առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել այն բանից հետո, երբ ահաբեկիչները կրակ էին բացել Ալ Սալիհին և Ալ Ֆիրդաուս շրջանների վրա:
Բացի այդ՝ մարտի 19-ին Սիրիայում ականանետային հարձակում է գրանցվել թուրքական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքից: