|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Բանակը պետք է լինի ամենակարգապահ կառույցը: Բանակում նույնիսկ ամենափոքր անկարգապահությունը թուլացնում է նրա մարտունակությունը: «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը։
Գրառման մեջ ասվում է․
«Հայտնի կանոնը, որ բանակի կարգապահությունը սկսվում է շարահրապարակից՝ մեծ խորհուրդ ունի:
Հիմա հասկանանք, թե թուրքական իշխանության հայկական պարագլուխն ում է «իրավունքի ուժով» նշանակել ամենակարգապահ լինելու պարտականություն ունեցող Զինված ուժերի ղեկավար:
Արտակ Դավթյան: Այս մարդը կորոնավիրուսի ամենածանր օրերին, երբ մեծ թվով մարդիկ էին մահանում այդ վիրուսից, լինելով ԶՈւ գլխավոր շտաբի պետ դրսևորում է ամենաանկարգապահ վարքագիծը և հարսանեկան մեծ միջոցառում անցկացնում: Այսօր իմացանք, որ թուրքի ներկայացուցիչը հենց այդ պատճառով է նրան ազատել պաշտոնից:
Իհարկե չէր ազատի, եթե հանրային հնչեղություն չստանար այդ առերևույթ մարդասպանության փորձը, որ թույլ էր տվել Արտակ Դավթյանը:
Բանակը ոչնչացնելու ամենակարճ ձևը հենց անկարգապահ և թույլ հրամանատար նշանակելն է»: