|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մարտի 23-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՊՆ լրատվական վարչությունից:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին երկարամյա բարեխիղճ ծառայության համար:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել մարտ ամսին իրականացված աշխատանքների մասին զեկույցներ, պլանավորված միջոցառումների կատարման ժամանակացույցը և զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում իրականացվող աշխատանքների վերահսկման, նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման ուղղությամբ: