Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Ազգային ժողովի 5-րդ գումարման ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 8-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1984թ. ընդունվել եւ 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ:
1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ, 1990-1992թթ. եւ 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչեւ կառավարիչ: 1992-1994թթ. եւ 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում, 1998-2003թթ.` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, 2003-2004թթ.` ՀՀ էներգետիկայի փոխնախարար, 2004-2007թթ.` «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-18.05.2009թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 18.05.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած էր, ուներ երեք երեխա: