Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, վարչապետի՝ մարտի 22-ի որոշմամբ ստեղծվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, հետևյալ կազմով.
Ա. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Ղալաչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Տ. Սիմոնյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Ֆիդանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Հասրաթյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Ա. Մարալչյան - Սահմանապահ զորքերի հրամանատար
Ս. Բալակին - ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ (համաձայնությամբ):
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով Հանձնաժողովի կազմին, գրում է.
«Ստեղծվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլորն ընդգրկված են, բացի միջազգային իրավունքի որևէ մասնագետից ...
Շարունակեք նույն կերպ, «պետական» այրեր, պետք չէ սահմանների հետ կապված միջազգային իրավունքի ոլորտին տիրապետող մարդ ընդգրկել։ Հանկարծ կհամարձակվի պնդել, որ միջազգային իրավունքով կարելի և պետք է հիմնավորել, որ Սյունիքում հանձնած տարածքները մեր ինքնիշխան և կենսական նշանակության տարածքներն են և չեն կարող հանձնվել այլ պետությանը։
Չնայած դուք միջազգային իրավունքն էլ ձեր մեկնաբանությամբ սխալ կհանեք ...»: