կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 14:30
Քաղաքական

Դուք ինձանից կպրծնեք, ես էլ` ձեզանից. Մհեր Սեդրակյանը հեռանում է քաղաքականությունից

Դուք ինձանից կպրծնեք, ես էլ` ձեզանից. Մհեր Սեդրակյանը հեռանում է քաղաքականությունից

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը ոչ ոքից նեղացած չէ: «Ես քաղաքականությունից դուրս եմ եկել. համ դուք ինձանից կպրծնեք, համ էլ` ես ձեզանից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ի դեպ, պատգամավորը տևական ժամանակ է` խորհրդարան չէր գալիս և, ըստ մամուլի հրապարակումների, Սեդրակյանի փոխարեն առաջիկա խորհրդարանում պետք է լիներ նրա որդին` Դավիթ Սեդրակյանը, սակայն, ինչպես պարզ դարձավ հետո, Դավիթ Սեդրակյանն ևս չի լինելու ԱԺ-ում:

Սեդրակյանն այսօր, իր սովորության համաձայն, ակնհայտ մերժողական կեցվածքով չէր և լրագրողների հետ զրույցի ընթացքում փորձեց անկեղծ լինել: Նրա խոսքով՝ իրենք չեն ցանկացել, որ որդին խորհրդարանում լինի: «Ոչ մի անգամ, ոչ: Մենք չենք ուզում, բիզնեսով ենք որոշել զբաղվել»,- ասաց պատգամավորը:

Հարցին` հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ, Սեդրակյանը պատասխանեց, որ որևէ մեկի հետ չի հանդիպել, և որևէ մեկի կողմից իր վրա ճնշում չի եղել: «Իմ վրա ոչ մեկ ճնշում չի գործադրել և չի էլ կարա: Ես դուրս եմ եկել քաղաքականությունից, չեմ ընտրելու ոչ մեկին: Լավ եմ արել, որ դուրս եմ եկել, այդպես եմ ուզել»,- ասաց նա:

Հարցին՝ Ձեր որդու համար լավ կարիերա էիք նախապատրաստել, բայց ինչ-որ պահից ձախողվեց, ինչո՞ւ, Սեդրակյանը պատասխանեց. «Դա էլ մեր գաղտնիք է, թող մնա մեր մեջ, ամեն ինչ ձեզ ասե՞մ: Ձեզ ի՞նչ է թվում, եթե իմ որդին խորհրդարան չգա, կարիերան չի՞ ստացվելու: Եթե ես մի բան ուզենամ, հասնում եմ դրան»:

Նա անդրադարձավ նաև այն հրապարակումներին, թե նրանից Էրեբունին պատրաստվում են «վերցնել»: «Էրեբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը կամ աշխարհը չե՞ն վեկալելու»,- ասաց նա, ապա հավելեց, որ եթե իր ընկերներն իր խոսքը հարգեն, Գագիկ Բեգլարյանի եղբորը կօգնի:

Սեդրակյանը նաև ասաց, որ կուսակցական խաղերին չի ուզում խառնվել: