կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 18:35
Հասարակություն

Տանզանիայի նոր նախագահը երդվել է

Տանզանիայի նոր նախագահը երդվել է

Տանզանիայի նոր նախագահ Սամիա Սուլուհու Հասանը երդվել է: Նա 58 մլն բնակչություն ունեցող պետության առաջին կին ղեկավարն է, հաղորդում է Reuters-ը:

Երդմնակալության արարողությունից հետո Հասանը, ով զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը 2015 թվականից, հայտարարություն է արել:  

«Ժամանակն է թաղել մեր տարաձայնություններն ու միասնական դառնալ որպես ազգ»,-ասել է նա:

Նախագահ Ջոն Մագուֆուլին անհետացել էր հասարակության ուշադրությունից: Նրա բացակայությունը թույլ էր տվել հասարակությանը ենթադրել, որ նա վարակվել է կորոնավիրուսով: Հասանը հայտնել է, որ Մագուֆուլին մահացել է սրտի հիվանդությունից:

61-ամյա նոր նախագահի առջեւ դրված խնդիրներից մեկը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելն է:

Վերլուծաբաններն ասում են, որ նրա առջեւ խնդիր է դրված ապաքինել երկիրը, որը բեւեռացել էր Մագուֆուլիի օրոք, եւ ստեղծել քաղաքական հիմք արդյունավետ կառավարման համար: