|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում մարտի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182 056-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3320 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մարտի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 851 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4171-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 332 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 518, փաստացի բուժվողներինը՝ 10 367 (մեկ օրում ավելացել է 537-ով): Մեկ օրում արվել է 4725 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 793 678 թեստ: