|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանում հոկտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 266208 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1761967, վերջին մեկ օրում` 6904 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 14193 պացիենտ. Մեկ օրում աճել է 333-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 245376 անձ, վերջին մեկ օրում՝ 534 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5419 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1220 է: