կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 16:38
Հասարակություն

Շտապ. Հակոբ Արշակյանը հարձակվել և ծեծի է ենթարկել լրագրող Փայլակ Ֆահրադյանին

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն քիչ առաջ հարձակվեց ինձ վրա․ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը:

«Դեպքը տեղի է ունեցել Երեւանում գործող սրճարաններից մեկում: Երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային իր ժամերն անցկացնում սրճարանում նախարարը, մոտեցել եմ եւ հարցրել եմ, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասաց, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրեց անջատել տեսախցիկը, եւ երբ անջատեցի, վերջինս սկսեց ասել, որ ես կհիշեմ այս օրը: Նա սկսեց սպառնալ: Քանի որ տեսախիցիկը անջատված էր, ես ասացի՝ երբ ուզում ես, այդ ժամանակ էլ կարող ենք հիշել, եւ եթե նախարար ես, դա չի նշանակում, որ պետք է ինձ հետ այդ տոնով խոսես: Դրանից հետո ես բարձրացել եմ վերեւ եւ համակարգչով կատարում էի իմ աշխատանքը: Հակոբ Արշակյանը բարձրացավ վերեւ եւ հարձակվեց ինձ վրա»,- պատմում է լրագրողը։