Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու՝ վարչապետի միջնորդության մասին ArmDaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։
-Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։
-Վատ։ Նա նշանակվել էր բանակը քանդելու համար, չի հասցրել, հիմա էլ նշանակվում է, որ մինչև վերջ քանդի։
-Այդ մասին վարչապետը տեղյա՞կ է, ի՞նչ եք կարծում։
-Իհարկե՝ նույն պլանով են գործում։
-Ըստ պլանի՞ են գործում։
-Այո, ըստ պլանի։
-Այսինքն՝ բանակի կազմաքանդո՞ւմ։
-Ոչ միայն բանակի, այլև պետության։
-ԶՈւ ղեկավարությունը, հրամանատարական կազմը դա գիտակցո՞ւմ է։
-Հրամանատարական կազմը, կարծում եմ, դա գիտակցում է, դրա համար էլ ընդվզել է։
-Իսկ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, բախումներ կլինե՞ն։
-Կանխատեսում եմ պետության կործանում։
-Անդառնալի՞ գործընթաց է դա։
-Նու, եթե էդպես դնում են՝ դա է լինելու, որովհետև այն, ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միասին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց նպատակը վերջնական Զինված Ուժերի և պետության քայքայումն է։