|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դեռևս մարտի 3-ին, 10-ից ավելի՝ սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագիտացած գործընկերների հետ ներկայացրել էինք դիրքորոշում, որ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն և որևէ իրավական հետևանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վարչապետի կողմից նախագահին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ՝ հետևաբար կրկին պնդում եմ այս գործընթացը որևէ իրավական հետևանք չունի», - նշել է Վարդևանյանը։