Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է. հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:
«Դա կարող եք տեսնել, եթե պարզապես նայեք քարտեզին»,- ըստ Anadolu-ի՝ ասել է դաշինքի ղեկավարը՝ ելույթ ունենալով Սթենֆորդի համալսարանի միջազգային անվտանգության և համագործակցության կենտրոնում անցկացվող «ՆԱՏՕ-ի հարմարվողականությունը» թեմայով տեսակոնֆերանսում։
Մեկնաբանելով Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ ծագած հակասությունները՝ Ստոլտենբերգը նշել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև տարաձայնությունները նորություն չեն»: «ՆԱՏՕ-ն լավ հարթակ է նման տարաձայնությունների, խնդիրների քննարկման և դրանց լուծումները որոնելու համար»,- բացատրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Ըստ նրա՝ թուրքական կողմի ուշադրությանն են ներկայացվել ՆԱՏՕ-ի գործընկերների «մտահոգությունները» այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Ս-400-ը, Արևելյան Միջերկրական ծովն ու միգրացիան: «Բայց մենք նաև հասկանում ենք, որ Թուրքիան կարևոր դաշնակից է: Դուք կարող եք դա տեսնել, եթե պարզապես նայեք քարտեզին»,- ասել է Ստոլտենբերգը:
Դաշինքի համար Թուրքիայի կարևորությունը որոշող գործոնների թվում նա նշել է Սիրիայի և Իրաքի հետ սահմանի առկայությունը, Անկարայի ներդրումը ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, ինչպես նաև երկրի ենթակառուցվածքներն ու օդանավակայանները: