կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-08 21:07
Քաղաքական

Դուք շարունակում եք գերիների հարցը շահարկել՝ էժան դիվիդենտներ հավաքելու համար. Մհեր Մելքոնյան

Դուք շարունակում եք գերիների հարցը շահարկել՝ էժան դիվիդենտներ հավաքելու  համար. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
 
«Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ եռակողմ հայտարարության ստորագրումից արդեն անցել է չորս ամիս։ Հայտարարության 8-րդ կետի համաձայն պետք է իրականացվեին ռազմագերիների եւ այլ պահվող անձանց եւ զոհվածների մարմինների փոխանակում:
 
Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվեր ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեին քաղաքական գործընթացներից և տարատեսակ շահարկումներից։
 
Այսօր 1inTV տաղավարում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց՝ «Նախորդ շաբաթ գերիների մեծ խումբ պետք է գար, ներքաղաքական զարգացումները դրան խոչընդոտեցին»։
 
Նորից մեղավոր են բոլորը, բայց ոչ քաղաքական մեծամասնությունը։ Սեփական անգործությունը և սխալները բարդելով ընդդիմության, նախկինների վրա նորից ու նորից շարունակում եք ստել ու մանիպուլացնել ՀՀ-ի քաղաքացիներին։ Պատերազմի ավարտից չորս ամիս անց շատ ծնողներ չգիտեն իրենց զավակների մահվան, գերի ընկնելու հանգամանքները։
 
Երկրի համար օրհասական այս պահին, երբ 24 ժամյա ռեժիմով պետք է փորձեիք լուծումներ գտնել բազմաթիվ խնդիրներին, դուք շարունակում եք գերիների հարցը շահարկել՝ էժան դիվիդենտներ հավաքելու համար։
 
Անցած երեք տարիների ընթացքում դուք ապացուցեցիք, որ ի զորու չեք ոչ մի հարց լուծելու։
 
Հիմա գոնե ամոթ ունեցեք, լռե՛ք»։