|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ-ը Չինաստանը դիտարկում է որպես գլխավոր սպառնալիք, իսկ Ռուսաստանը՝ ավելի քիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Չինաստանը մեր հիմնական մրցակիցն է: Չինաստանը 21-րդ դարի գլխավոր աշխարհաքաղաքական մարտահրավերն է մեզ համար»,- ասել է նա ճեպազրույցում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ըստ Փրայսի՝ «այն չունի ներուժ, հնարավորություններ՝ ներկայացնելու նույն մարտահրավերը, ինչ Չինաստանը»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի հետ հարաբերությունները համարել էր ԱՄՆ-ի համար ամենամեծ մարտահրավերը, իսկ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը`որպես պակաս կարևոր, բայց լարվածության լուրջ գործոններ:
Իր հերթին, Չինաստանն ակնկալում է իր նկատմամբ ԱՄՆ-ի ռացիոնալ և պրագմատիկ մոտեցում, ինչպես նաև երկկողմ կապերի վերականգնմանն ուղղված քաղաքականություն: