Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
168.am-ը ԲԴԽ նախագահից հետաքրքրվել է, թե ինչու նա այսօր Խորհրդարանում չէ, և արդյո՞ք կաշկանդվածություն ունի երեկվանից հետո:
Իսկապես ծանր ժամեր էին, այո, ունեցա նաև նման զգացողություններ, որ իմ կյանքի ամենադժվար ու ծանրաբեռնված օրերն էին, սակայն երեկոյան տանը, կարծես թե, միայն ֆիզիկական հոգնածություն ունեի:
Այսօր ևս ԱԺ-ում կարծես թե շարունակվող քննարկման կիզակետում կրկին Դուք եք: Ունե՞ք ասելիք անցած երկու օրերի և այսօր շարունակվող քննարկումների վերաբերյալ: Ինչո՞ւ այսօր ԱԺ-ում չեք:
Չեմ հետևում, դրա ժամանակն այսօր չկա, այլ խնդիրներով եմ ծանրաբեռնված: Միայն ասեմ, որ առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Ի՞նչ գործի կապակցությամբ:
Տեղյակ չեմ: Ինչպես ասացի, այսօր խիստ ծանրաբեռնված օրակարգ ունեմ, գուցե ավելի ուշ արդեն պարզ կլինի: Ներողություն, հիմա զբաղվածությունս մեծ է, մի ուրիշ առիթով կպատասխանեմ ձեր հարցերին: