«Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ։
Առ այս պահը Փաշինյանի հրաժարականի պահանջով կոնսոլիդացված հանդես են եկել.
- ՀՀ Զինված ուժերը. Գլխավոր շտաբը՝ ի դեմս գլխավոր շտաբի պետ Օնիկ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաներ, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բոլոր առանցքային ստորաբաժանումների ղեկավարները, բարձրաստիճան այլ զինվորականներ
- Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
- ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
- Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
- ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը և 500-ից ավելի փաստաբանները
- Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը
- ԵՊՀ գիտական խորհուրդը
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
- Հայաստանի Գրողների Միության նախագահությունը
- Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան
- Ամերիկյան համալսարանի, Մանկավարժական, Բրյուսովի անվան համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, Պետական կոնսերվատորայիհարյուրավոր դասախոսներ
- Սփյուռքի հիսունից ավել կազմակերպություններ և կառույցներ
- Սփյուռքի ամենախոշոր հայկական կառույցը՝ Հայ Բարեգործական ընդհանուր միությունը
- Սյունիքի մարզի բոլոր խոշոր քաղաքները և այլ համայնքներ
- Մշակութային հայտնի գործիչներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ՝ բազմաթիվ տասնյակներ
- ՀՀ բոլոր նախկին նախագահները՝ Լ. Տեր-Պետրոսյան, Ս. Սարգսյան, Ռ. Քոչարյան
- ՀՀ նախկին վարչապետները՝ Վ. Մանուկյան, Խ. Հարությունյան, Հ. Բագրատյան, Ա. Դարբինյան, Կ. Կարապետյան
- Ռուսահայ խոշոր գործարարներ («Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյան, «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյան)
- Ոստիկանության պաշտոնաթող բարձրաստիճան սպաներ՝ գեներալներ, գնդապետներ
- ԱԱԾ պաշտոնաթող բարձրաստիճան սպաներ՝ գեներալներ, գնդապետներ
- Հայտնի մտավորականներ՝ գիտնականներ, պրոֆեսորադասախոսական կազմ, բժիշկներ, ուսուցիչներ։
- Առաջատար լրատվամիջոցների խմբագիրներ, ղեկավարներ
- Խորհրդարանական 3 ուժերից 2-ը՝ ԲՀԿ, ԼՀԿ
- Մի քանի տասնյակ արտախորհրդարական ուժեր
- Քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների, փորձագիտական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ
- Հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ փողոցում:
Փաշինյանի հեռացումը տեխնիկական լուծումների խնդիր է»։