Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գիշերը ոչ մի սադրանք տեղի չի ունեցել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում, որտեղ վրաններում գիշերել են Հայրենիքի փրկության շարժման ցուցարարներ։ Նրանք պահանջում են, որ ԱԺ-ն նիստ գումարի ու դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները իբրև վարչապետ։
«Ամեն ինչը նորմալ է: ԱԺ-ում ժամը 11:00-ին խորհրդի նիստ է, պետք է քննարկնի նաև արտահերթ նիստի հետ կապված հարց: Ժամը 13:00-ին հանրահավաքի կհավաքվենք, ժողովրդի հետ կխոսենք, ամենայն հավանականությամբ՝ երթ կկազմակերպենք, որից հետո կվերադառնանք այստեղ։ Ժամը 16:00-ին կամ 18:00-ին, հնարավոր է, տեղի ունենա ԱԺ նիստ: Հիմնական հարցը լինելու է ռազմական դրությունը հանելը: Այդ պահանջով են պատգամավորները դիմել ԱԺ՝ արտահերթ նիստ հրավիրելու համար»,- աաց Վազգեն Մանուկյանը:
Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման երեկվա հանահավաքից հետո որոշում ընդունվեց վրաններ տեղադրել ու մնալ Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, մինչև հասնեն իրենց հիմնական նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Վրաններում գիշերած քաղաքացիներն օրս սկսում են սուրճ խմելով ու տարածքը մաքրելով:
Մանրամասն՝ տեսանյութում․