կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 21:52
Քաղաքական

Քաղավիացիայի Կոմիտեի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»․ Հակոբ Ճաղարյան

Քաղավիացիայի Կոմիտեի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»․ Հակոբ Ճաղարյան

Կարդացի Fly Armenia Airways ավիաընկերության տեղեկատվությունը, համաձայն որի իրենց օդանավը Տալլինից թռիչք է կատարել Կիևի Հոստոմել օդանավակայան, տեխնիկական սպասարկում կատարելու, և անհայտ պատճառներով հայտնվել է Թեհրանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:

Ճաղարյանը ներկայացրել է Կիևի և Թեհրանի միջև ընկած հեռավորությունը՝ըստ travelmath մասնագիտական ծրագրի, և հավելել, որ ուղիղ գծով այն կազմում է 2346 կմ:

«Ոչ ավել, ոչ պակաս: Եվ թռիչքային ժամանակը կազմում է 3 ժամ և 25 րոպե: Ուղիղ գծով:

Եվ այդ տարածությունը, ըստ ավիաընկերության, օդանավն անցել է առանց տարանցիկ երկրների պարտադիր թույլտվությունների՞, առանց նախորոք հայտարարագրված թռիչքային պլանի՞:

Ավելացնեմ, որ Կիևի Հոստոմել օդանավակայանը հանդիսանում է «Անտոնով»  ֆիրմայի թռիչքային-փորձարարական կենտրոնը, որը չի սպասարկում Բոինգ տիպի օդանավեր:

Հենց նոր հեռախոսազրույց եմ ունեցել «Անտոնով» կոնցեռնի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրա տեղեկություններով, համենայն դեպս, Բոինգ օդանավի սպասարկում օդանավակայանում չի կատարվում:

Ու Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեյի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»...»,- գրել է Ճաղարյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:

Թեմային անդրադարձել է նաև վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Նա նշել է, որ Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանում, բայց «տեխնիկական անսարքության հետևանքով» հայտնվել է Թեհրանում։

Վերոնշյալին արձագանքելով՝ ՔԱԿ-ը հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին:

Ավելի ուշ հայտարարություն տարածեց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը առ այն, որ Boeing 737-300 օդանավը Էստոնիայից պետք է թռներ Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, սակայն թռել է և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք կատարել: