Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Անգլիայի Նորֆոլկ կոմսության թռչնաֆերմայում բարձր պաթոգենությամբ H5N8 թռչնագրիպի բռնկման պատճառով ավելի քան 30 հազար հնդկահավ է ոչնչացվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ նշելով, որ նույն պատճառով անցյալ շաբաթ ևս 10 հազար թռչուն է ոչնչացվել Հյուսիսային Յորքշիրի ֆերմայում։
Հնդկահավերի ոչնչացումը կարող է առաջացնել դեֆիցիտ։ Մեծ Բրիտանիայում այդ թռչունը համարվում է սուրբծննդյան սեղանի գլխավոր զարդը։
Նշենք՝ երկրում պարբերաբար թռչնագրիպի բռնկումներ են արձանագրվում։ Նոյեմբերի 11-ին Անգլիայի հարավ-արևմուտքում թռչնագրիպ էր հայտնաբերվել վայրի սագերի և կարապների մոտ։ Նոյեմբերի սկզբից Անգլիայում գրանցվել է թռչնագրիպի 7 բռնկում։