կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 13:56
Արցախ

Արցախում վիճաբանության ժամանակ դանակահարված քաղաքացին մահացել է

Արցախում վիճաբանության ժամանակ դանակահարված քաղաքացին մահացել է

Փետրվարի 18-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1975թ.ծնված Ա. Բ.-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն վստահված Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1982թ.ծնված Հ. Ս.-ի դին՝ ծակած կտրած վերքերով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը վիճաբանություն է առաջացել Հ.Ս.-ի և Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1984թ.ծնված Է.Գ.-ի միջև, որի ընթացքում վերջինս խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է Հ.Ս.-ի որովայնին և թողել հեռացել, ինչի արդյունքում Հ.Ս.-ն մահացել է։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: